ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ նախօրեին` երեկոյան, նախագահական նստավայրում տեղի ունեցած հավաքում կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների եւ իշխանական վերնախավի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը քննարկել է հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը: Ուշագրավը, սակայն, այդ հավաքին հաջորդած մյուս քննարկումն է: Ըստ մեր տեղեկությունների՝ արդեն ավելի նեղ շրջապատով Սերժ Սարգսյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկել են կոալիցիայի հետագա ճակատագիրը: Սակայն վերջնական որոշում նրանք չեն կայացրել:




Լրահոս