![](https://armlur.am/wp-content/uploads/2023/03/photo_2023-03-27_10-32-51.jpg)
2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հատկապես իշխանությունները մշտապես խոսում էին զբոսաշրջության զարգացման մասին: Սակայն օրինակ Կասկադ այցելելիս ականատես ենք լինում մի իրավիճակի, որը մեղմ ասած տհաճ է: Խոսքը մաքրության մասին է եւ սա այն դեպքում, երբ Կասկադը համարվում է զբոսաշրջային վայրերից մեկը: Գոնե պետք է ապահովվի տարրական մաքրությունը, որը եթե չկա զբոսաշրջային կենտրոն համարվող վայրերից մեկում, ապա չի լինի նաև ոչ մի տեղ: