Կեղծ դիպլոմով նշանակվել է Մրգավետի գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա օգտագործել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ, որպեսզի գործողություններն արտահայտվել են հետևյալում։

Այսպես.
Գագիկ Սարգսյանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը, այն է՝ «1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն» շրջանցելու նպատակով քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Բարձրագույն մասնագիտական կրթության Կ.Ա.Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի անվամբ 2002 թվականի հուլիսի 01-ին տրված N 3958784 սերիայի 83 գրանցման համարի կեղծ դիպլոմ, որով հավաստվել է բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը, որից հետո այն օգտագործելու եղանակով դրել է փաստաթղթաշրջանառության մեջ և 2021 թվականի դեկտեմբերի 23-ին դիմումին կից ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին՝ խնդրելով իրեն նշանակել Արտաշատ համայնքի Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար։ Այնուհետև Կ. Մկրտչյանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1259-Ա որոշմամբ Գագիկ Սարգսյանը նշանակվել և մինչ օրս հանդիսանում է Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար։

Քնար Մանուկյան




Լրահոս