
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:
Աշխատանքային խմբի կազմում են լինելու նաև՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության ոլորտը համակարգող ղեկավարի տեղակալ և այլք:
Ընդ որում, միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը եռամսյա պարբերականությամբ պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին։
Ն.Հ.