ArmLur.am-ը տեղեկացավ, որ մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Չնայած նրա ազգանունը կարող է տարընթերցումների տեղիք տալ, սակայն մենք տեղեկացանք, որ նա որևէ ազգակցական կապ չունի վարչապետի ընտանիքի հետ:
Համենայնդեպս, այդ մասին նրան հարց էին ուղղել նաև 2019 թվականի նոյեմբերին խորհրդարանում, երբ նա Բարձրագույն դատական խորհրդի կողմից էր առաջադրվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածու: Այդ ժամանակ նա նշել էր. «Երբևէ չեմ հանդիպել, անձամբ որևէ առնչություն չեմ ունեցել, չեմ զրուցել նրա հետ որևէ խոսակցություն չեմ ունեցել, ո՛չ անձամբ, ո՛չ միջնորդավորված, երբևէ նույն սենյակում չենք գտնվել պարոն Փաշինյանի հետ։ Համենայն դեպս ինձ հայտնի ազգակցական կապ չունեմ»:
Ն.Հ.