«Նվազագույն ամսական աշխատավարձը, որն այսօր 32.500 դրամ է կազմում, ըստ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2011 թվականի արդեն եռամսյակի վերլուծությունների` էապես ցածր է կենսաապահովման նվազագույն բյուջեից եւ նվազագույն սպառողական զամբյուղից: Սա հակասում է ինչպես ՀՀ սահմանադրությանը, այնպես էլ սոցիալական խարտիայի համապատասխան դիրեկտիվներին»,-այս հայտարարության հեղինակը ոչ թե ընդդիմադիր ինչ-որ քաղաքական գործիչ է, այլ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խնդրի կապակցությամբ հայտնեց իր մտահոգությունը, բայց քանի որ ներկայացնում է ՀՀ կառավարությունը, ավելացրեց նաեւ, թե կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ տարբերությունը հասցնի նվազագույնի: Ինչպես երեւում է, ԲՀԿ-ի «ընդդիմադիր» հակումները յուրօրինակ դրսեւորումներ են ստանում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ