Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կիսվել է Կիլիան Մբապպեի ավագ լինելու մաիսն իր կարծիքով։ Հաղորդվում էր, որ մարզչի այս ընտրությունը դուր չի եկել Անտուան Գրիզմանին։
«Մբապպեն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ֆրանսիայի ավագը լինելու համար: Նա թիմում կմիավորի տարբեր սերունդների։ Բայց դա չի նշանակում, որ Գրիզմանը ավելի քիչ պատասխանատվություն կունենա։ Կիլիանն ունի առաջնորդի որակներ, բայց նա թիմի մյուս անդամների աջակցության կարիքը կունենա»,- մարզչի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Ֆրանսիայի հավաքականում 24-ամյա Մբապպեն անցկացրել է 66 խաղ, որոնցում դարձել է 36 գոլի հեղինակ։