Երկրի բնակչությունը կարող է իր առավելակետին հասնել 2050 թ.-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրի բնակչության թիվը կարող է մինչև 2050 թ.-ը հասնել 8,6 միլիարդի առավելակետին, իսկ մինչև 2100 թ.-ը նվազել՝ հասնելով 7 միլիարդի, եթե պահպանվեն զարգացման ներկայիս միտումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում Է New Scientist բրիտանական ամսագիրը։ Լրատվամիջոցը վկայակոչում է Է Earth4All մոդելը, որը մշակվել է «Հռոմի ակումբ» միջազգային հասարակական կազմակերպության նախաձեռնության շրջանակներում։ Ընդ որում, մինչև 2100 թ.-ը բնակչության կանխատեսվող թիվը 2-3 միլիարդով պակաս է, քան մյուս կանխատեսումները: Ըստ փորձագետների՝ եթե ​ներդրումներ կատարվեն աղքատության և անհավասարության կրճատման գործում, ապա 2040 թ.-ին մոլորակի բնակչության թիվը կհատի 8,5 միլիարդի շեմը, իսկ դարավերջին կնվազի՝ հասնելով մինչև 6 միլիարդի։

«Նույնիսկ եթե թվերն այնքան էլ սարսափելի չլինեն, որքան ավելի վաղ արված կանխատեսումները, ապա դա չի նշանակում, թե մենք խնդիրներ չունենք», – ասել է Earth4All զեկույցի հեղինակներից մեկը՝ Բենիամինո Կալեգարին։ «Մենք գիտենք, որ ցածր եկամուտ ունեցող երկրներում արագ տնտեսական զարգացումը հսկայական ազդեցություն ունի ծնելիության մակարդակի վրա», – հայտարարել Է Earth4All նախագծի ղեկավար Պեր Էսպեն Ստոկնեսը:

«Դա նվազում է, երբ աղջիկներն ունեն կրթություն ստանալու հնարավորություն, իսկ կանայք ստանում են տնտեսական աջակցություն և ունեն ավելի լավ բուժսպասարկման հնարավորություն», – հավելել Է նա: 2022 թ.-ի ամռանը ՄԱԿ-ը հրապարակել Էր իր հաշվետվությունը, համաձայն որի մոլորակի բնակչությունը 10,4 միլիարդի առավելակետին կհասնի մինչև 2080 թվականը։ 2022 թ.-ի նոյեմբերին, ՄԱԿ-ի տվյալներով, Երկրի բնակչությունը հատել է 8 միլիարդի շեմը։




Լրահոս