
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 20-ից 27-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1050 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 39 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 19 վարորդ։
10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 11-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 58-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
Հայտնաբերվել է ԴԱՀԿ կողմից հետախուզման մեջ գտնվող 10 մեքենա։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։