Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Լուվր թանգարանի մուտքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Պաստառներից մեկի վրա գրված է եղել՝ «Թոշակի անցիր 60 տարեկանում, աշխատիր ավելի քիչ՝ ավելի երկար ապրելու համար»:

Թանգարան մտնել չկարողացող մեքսիկացի զբոսաշրջիկներից մեկն ասել է. «Սա անհեթեթություն է, մենք մեր երեխաների հետ գալիս ենք աշխարհի տարբեր կետերից՝ թանգարան այցելելու համար, և անհեթեթ է, որ 20 մարդ փակում է մուտքը»:




Լրահոս