Մարտի 27-ին` ժամը 16։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 3/8 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայի թիվ 23 հասցեի մոտակայքում. բախվել են «Kia Forte» (վարորդ՝ Տ. Խ.), «Nissan Altima» (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen Polo» (վարորդ՝ Դ. Բ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնից առկա արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan Altima» և «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները։