Արցախում իրավիճակն օրհասական է: Հակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացման փորձեր է անում Արցախում, կրակում է քաղաքացիական անձանց ուղղությամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասում է՝ վերջին սրացումներից հետո բազմիցս դիմել են միջազգային տարբեր կազմակերպությունների, սակայն՝ ապարդյուն: Բաբայանի խոսքով՝ արձագանքելու փոխարեն ժողովրդավարության մասին անընդհատ խոսող երկրները Նովրոզի կապակցությամբ շնորհավորում են Ալիևին:
«Միջազգային կառույցներին այնքան ենք դիմել, ես չեմ ուզում մեզ ծաղրեն, հասկացանք, որ դա ձևական, ֆորմալ արարողակարգ է, որը պետք է պահպանել, խաղի կանոն է, որը պետք է պահել, բայց պետք է նաև հասկանալ, որ ադյունք չկա: Տեսել ենք էլի, որտեղ է դրանց ազդեցությունը: Տեսեք՝ քանի երկիր է շնորհավորել Ալիևին՝ Նովրուզի կապակցությամբ, ադրբեջանցի էկոակտիվիստներից մեկն ասում է՝պետք է կտրենք հայերի կոկորդն ու արյան մեջ թաթախենք, որ Նովրուզ տոնենք, իսկ տարբեր երկրեն, որոնք ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթներով գոռում, ճվում են ժողովրդավարության մասին, Ալիևի Նովրուզն են շնորհավորում, մի մարդու, ով այս բոլոր գործողություննեի և նման մարդկանց մեջքին է կանգնած»,-ասում է Բաբայանը:
Քրիստինա Մուշեղյան