Հռոմի Ստատուտի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը շարունակվում է բուռն քննադատության ենթրակվել: Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում։
Այստեղ հետաքրքիր է, որ մեր Սահմանադրության համաձայն, պետությունն ինքն է նախագահի հրամանագրով ներում և համաներում շնորհում, կամ նման քայլ կարող է կատարել ԱԺ–ն։ Հենց այդ հիմքով 2004 թվականին ՍԴ–ն Հռոմի փաստաթուղթը հակասող էր ճանաչել մեր Սահմանադրությանը:
Բազմաթիվ երկրներ զերծ են մնում Հռոմի փաստաթուղթը վավերացնելուց, քանի որ միջազգային քրեական դատարանը, նրանց կարծիքով, առաջացնում է խնդրահարույց իրավիճակ։
Հիշեցնենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ-ի` 2004թ-ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ-ի Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։