«Մեդիա Սիսթեմս» գովազդային գործակալությունը նշեց իր 10-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 21-ին, Hard Rock Cafe Yerevan-ում կայացավ «Մեդիա Սիսթեմս» թվային գովազդով զբաղվող գործակալության տասնամյակին նվիրված միջոցառումը, անցկացված երեկոյի հատուկ հյուրն էր Ֆորշը:

10 տարի շուկայում. թվային մարքեթինգ ներկայացնող ընկերության համար այս ժամանակահատվածն արդեն կայուն և հուսալի գործելաոճի ապացույց է: Նշելով իր 10-ամյակը՝ Մեդիա Սիսթեմսն ամփոփեց տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունները, խոսեց ապագա պլանների մասին և ընդունեց գործընկերների շնորհավորանքները:

«Մենք շատ ուրախ ենք, որ այս 10 տարվա ընթացքում կարողացել ենք ձևավորել ամուր հարաբերություններ մեր գործընկերների հետ, մասնակցել բազմաթիվ բիզնեսների թվայնացման պրոցեսին և ունենալ մշտապես կայուն զարգացում: Իհարկե լուրջ մարտահրավեր է տարիներ շարունակ պահպանել առաջատարի դիրքը և միևնույն ժամանակ դա շատ պարտավորեցնող է:», նշել է ընկերության գործադիր տնօրեն Յանա Յանիկյանը:

Վերջին 10 տարվա ընթացքում Մեդիա Սիսթեմս ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի բազմապրոֆիլ ծառայություններ։ Ընկերության հիմնական ուղղվածությունը մեդիա գնման և պլանավորման պրոցեսների իրականացումն է լոկալ և միջազգային հարթակներում, սակայն Մեդիա Սիսթեմսը կարող է իրագործել թվային մարքեթինգի դաշտում ցանկացած առաջարկ և պատվեր: Թվային գովազդի ծառայություններ առանց որևէ աշխարհագրական սահմանափակման, ոչ ստանդարտ ձևաչափով և յուրահատուկ տեխնոլոգիական լուծումներով։ Մեդիա Սիսթեմս գործակալությունը մշտապես հետևում է համաշխարհային թրենդերին՝ ինտեգրելով դրանք հայաստանյան շուկա։

Ներկա գտնված 90+ ընկերությունների ներկայացուցիչները ևս միացան շնորհավորանքներին՝ պատմելով իրենց համագործակցությունների և համատեղ իրականացրած պրոյեկտների մասին:

Մանրամասները՝ հղումով




Լրահոս