Երեկ առավոտյան ԱԺ այգին, որտեղ տեղադրված է hոկտեմբերի 27-ի ութ զոհերի հուշաքարը, ամեն տարվա այդ օրվա պես բազմամարդ չէր. շատ պատգամավորներ, կառավարության անդամներ եւ այլ պաշտոնատար անձինք, որ հոկտեմբերի 27-ի հերթական տարելիցին գալիս եւ ծաղիկներ դնելով՝ հարգանքի տուրք էին մատուցում ահաբեկչության զոհերի հիշատակին, ներկա չէին: Բացի Անահիտ Բախշյանից, հուշաքարի մոտ չեկավ զոհերի հարազատներից ոչ ոք: Դեմիրճյանների, Սարգսյանների, Արմենակյանների ընտանիքի անդամները, որոնք սովորաբար ներկա էին լինում, այս տարի չկային: Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորել էր բոլորին մասնակցել ԱԺ բակում կայանալիք միջոցառմանը:
ՆԵՐԿԱ ՉԷԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ