442 հազար դրամ՝ արծաթյա կլկլան գնելու համար. ԱԳՆ-ի գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Արտյոմ Կոշտոյանից արծաթյա կլկլան է գնել, որի արժեքը 442 հազար դրամ է եղել: Այն ներկայացվել է որպես ներկայացուցչական ծախս, սակայն ամեն դեպքում մանրամասներ ներկայացված չեն, թե օրինակ ում նվիրելու համար է արտաքին գերատեսչության կառույցը նման գնում կատարել և այն էլ մեկ գնման ընթացակարգով:

Մեկ այլ պայմանագրով ՀՀ ԱԳՆ-ն 400 հազար է տրամադրել: Այդ գումարով նախարարությունը երկու թարգմանիչ է վարձել՝ հայերեն-ֆրանսերեն թարգմանություն իրականացնելու համար: Այսինքն յուրաքանչյուր թարգմանչի տրվել  է 200 հազարական դրամ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողությունը իրականացնելու համար տրամադրվել է 33 հազար տրանսպորտի ծառայությունների համար, իսկ 13 հազար դրամ էլ ծախսվել է մեկ այլ անգամ՝ մարտի 14-ին նույն ծառայությունների համար, իսկ մարտի 15-18-ի համար ևս 48 հազար դրամ:

Ն.Հ.




Լրահոս