Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել հասարակական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը
ArmLur.am-ը իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տրամադրածություն ունի ՔՊ-ն ընդդիմության ՄԻՊ թեկնածուի մասով, հնարավո՞ր է այս անգամ զիջումների գնան ու ընտրեն ընդդիմության թեկնածուին. «Դեռ քննակում չի եղել այս հարցով, նորմալ է, իրենց իրավունքն է առաջադրելը, պետք է համեմատենք մեր թեկնածուի հետ, նոր որոշում կայացնենք: ՄԻՊ թեկնածուն իր բնավորությամբ, էությամբ, մասնագիտական որակներով պետք է համապատասխանի չափորոշիչներին:
Իմ կարծիքով՝ թեկնածուն չափից ավելի քաղաքականացված է, մի քիչ կասկածում եմ, որ կարողանա չեզոքություն դրսևորել, համենայնդեպս, մինչ այս ակնհայտ ուղղորդված վարքագիծ է նա դրսևորել, շատ հաճախ ոչ հավասարակշիռ հայտարարություններ է արել: Ես առիթ եմ ունեցել հետևել նրա հեռուստաելույթներին, հարցազրույցներին ու իրավունք ունեմ նման կարծիք հայտնելու»,-ասաց նա:
Քրիստինա Մուշեղյան