
ՀՀ Քննչական կոմիտեն «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացնում է մասնագետների վերապատրաստման ծառայություններ: Այդ նպատակի համար հատկացվել է 1 մլն 229 հազար դրամ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերապատրաստումն իրականացվելու է երկու փուլով՝ մարտի 27-ից ապրիլի 21-ը և մայիսի 11-ից հունիսի 9-ը:
Ուսուցման ընթացքում ուսումնասիրվելու են քրեական դատավարության մասին արդի հարցեր, քրեագիտական տակտիկայի մասին հարցեր և այլն:
Ն.Հ.