ՌԴ փոխարտգործնախարարը՝ ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գալուզինը խոսել է ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների մասին: RTV-ի հետ զրույցի ժամանակ փոխնախարարը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով: Նա անդրադարձել է նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից:

«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ իրագործելու հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագրերը՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ օգնության միջոցները, որոնք ամրագրված են Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագծում: Դրան պատրաստ ենք այնքան, որքան Հայաստանը»,- ասել է պաշտոնյան։

Գալուզինը չի բացառել, որ ՀԱՊԿ-ի ներսում առկա են «դժվարություններ»:

« Հուսով ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ ԵՄ դիտորդական առաքելության՝ Հայաստանի տարածքում տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով»:




Լրահոս