ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որն է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի ազատության գինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հետ հասկանալու համար, թե ինչպես ստացվեց, որ նախկին պաշտոնյաները կալանավորված են, միայն ազատության մեջ ինքն է:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով կալանավորել է մի շարք ՊՆ պաշտոնյաներ:

Նրանք մեղադրվում են նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Հիշեցնենք, որ այս գործով կալանքի տակ են ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը):

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս