«Խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև շատ դժվար է պատկերացնել, լիարժեք խաղաղություն կարող է կայանալ առնվազն մեկ-երկու սերունդ հետո, եթե այս ընթացքում պատերազմական գործողություններ չլինեն»,-ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
Քաղաքական գործիչը շեշտում է՝ խաղաղություն չեն մուրում, այլ՝ պարտադրում են.
«Պետք չէ ձեռքները ծալած նստել ու սպասել, որ որևէ մեկը մեր փոխարեն մեր խաղաղությունը կապահովի, այդպես չի լինում, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, պետք է պատրաստ լինենք կռվելու, միայն այս դեպքում Ադրբեջանը կնստի իր տեղի»,-ասում է Երվանդ Թարվերդյանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում