Այսօր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարել էր՝ «եթե գարնանը Ադրբեջանը չհարձակվի, մեր առաքելությունն արդեն հաջողված է»: «Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանի կողմից գարնանային հարձակում կլինի: Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է։ Մենք չենք կարող միջամտել, մենք ունենք միայն հեռադիտակներ ու տեսախցիկներ մեր տրամադրության տակ», – ասել Մարկուս Ռիտերը:
Եվ ահա, դիտորդական առաքելության ղեկավարի կողմից հնչած այս հայտարարությունը դժգոհությունների տեղիք է տվել Բաքվում: Պաշտոնական Բաքուն դատապարտել է նրա հայտարարությունը:
«Մենք խստորեն դատապարտում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, հիմնվելով հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն իբր պատրաստվում է հարձակման», – ասել է Արտգործնախարարության խոսնակը։ Բանն այն է, որ պատվիրակության ղեկավարը նաև նշել էր, թե Հայաստանում տեսակետ է առկա, թե Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակվել:
Ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտնեց, առաքելությունը ուղարկվել էր Հայաստանի դիմումի հիման վրա։
Ն.Հ.