ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս որոշման տնտեսական և քաղաքական հետևանքները շուտով կզգանք. Գառնիկ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին:

Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել:

Ստացվում է՝ Հռոմի ստատուտին միանալով՝ ՀՀ-ն պարտավորվում է կատարել նաև Հաագայի դատարանի այս որոշումը:

Մոսկվան բավականին կոշտ է արձագանքել Երևանի այս քայլին և զգուշացրել «երկկողմ հարաբերությունների համար սրա չափազանց բացասական հետևանքների մասին»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար.

«Մենք գրեթե ամեն օր տեսնում են՝ այն ջերմ ու դաշնակցային հարաբերությունները, որ եղել են Հայաստանի ու Ռուսաստանի միջև, հիմա կրում են թշնամական բնույթ: Այս իրավիճակում նման որոշումներ կայացնելը ոչ մի օգուտ չի բերելու, սրա հետևանքները մենք կզգանք՝ թե՛ տնտեսական, թե քաղաքական առումով»,-ասում է Գառնիկ Դանիելյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս