
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 13-ի վերջին թարմացումից հետո ավելացել է ևս 35-ով:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ըստ աղբյուրի՝ մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ:
«Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից»,- նշվում է հաղորդագրության մեջ: