Ադրբեջանը հերթական ներխուժումն է իրականացրել Արցախում:
Ադրբեջանական զինուժն այսօր գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Այս մասին հայտնել է ԱՀ ներքին գործերի նախարարությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն :
ArmLur.am-ը ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել՝ ի՞նչ իրավիճակ է Արցախում:
«Ադրբեջանը փակել է Տեղ գյուղից Աղավնո ընկած հատվածը, որով մենք անցնում էինք, որպեսզի հասնեինք Արցախ, հիմա իրենք թույլ չեն տալիս տեղաշարժվել այդ հատվածով: Հայաստանի իշխանությունների և ադրբեջանական կողմի միջև կար պայմանավորվածություն, որ մինչև ապրիլի 1-ը պետք է պատրաստ լիներ Կոռնիձեր-Հին շեն ճանապարհը, և արդեն այդտեղով պետք է լիներ երթևեկությունը, բայց ինչպես միշտ Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը և երկու օր շուտ է փակել այդ ճանապարհը »,-ասում է Արցախի ԱԺ պատգամավորը:
Քրիստինա Մուշեղյան