Ադրբեջանական զինուժն այսօր գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Այս մասին հայտնել է ԱՀ ներքին գործերի նախարարությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին:
Իրավիճակին ծանոթանալու համար ArmLur.am-ը զրուցեց Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ Իշխանասարում ամեն ինչ նորմալ է, բնակիչները զբաղված են իրենց առօրյա գործերով, այլ բան ասել չի կարող:
Իսկ ահա Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանն էլ ասաց, որ խուճապային տրամադրություններ բնակչության շրջանում առկա չեն, ամեն ինչ նորմալ է:
Լ. Ե.