
Ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նախարարությունն առաջարկում է փոխել ավտոմեքենաների այսպես կոչված «գոլդ» համարանիշների տրամադրման կարգը։
Ըստ այդմ, հերթական համարանիշերը հատկացվում են պետական տուրքի վճարման դիմաց, իսկ ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող համարանիշները՝ 36 000- 8.000.000 դրամով` կախված համարանիշի տառային և թվային համադրություններից։
Նախագծով առաջարկվում է նախատեսել, նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։
Աճուրդի մեկնարկային գներն ու անցկացման կարգը, նախագծի ընդունման դեպքում սահմանելու է կառավարությունը։
Ընդունվել ու դեպքում նոր օրենքն իրավական ուժ կստանա պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: