Երևանում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության տանիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ին, ժամը 14:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռաֆֆու փողոցում այրվում է երկհարկանի շինության տանիք։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մրգի պահեստի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:23-ին: Այրվել է տանիքից մոտ 10 քմ հատված։




Լրահոս