Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դատի տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լայն թափով մի քանի հայցերով մտել է դատարան: Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ն դատի է տվել Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ինչպես նաև Քաղաքացու որոշում կուսակցության քաղաքապետի թեկնածու Ավագ Ասատրյանին, Ք Ո անդամ Վարդան Բալյանին եւ դատարանից պահանջում է, որ վարչական դատարանը ստիպի ԱԺ պատգամավորին եւ մյուս անձանց Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով պատասխանողին վարչական պատասխանատվության ենթարկել:

Իսկ ինչ են արել վերոնշյալ անձիք, որ նրանց ՔՊ -ն հասցրել է դատարանի դռները: Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ն նրանց մեղադրում է լռության օրը հակաքարոզչություն անելու մեջ: Ստացվում է Սիսիանի ընտրությունը դեռ ավարտված չէ եւ պատասխանողները ՔՊ-ի գործողությունների ու հակաքարոզչություն անելու հետ կապված դատարան ուշագրավ փաստեր են տանելու:

Քնար Մանուկյան




Լրահոս