
Սիրիայում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին նշանակվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպան։
Այս մասին տեղեկացնում է ISNA գործակալությունը՝ նշելով, որ դեսպանը շուտով կուղևորվի Երևան։
Նշվում է նաև, որ իր առաքելությունն սկսելուց առաջ Սոբհանին հանդիպել է անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի հետ։