Բժիշկ-օստեոպաթ Վլադիմիր Ժիվոտովը Газета.Ru-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ սխալներ են մարդիկ հաճախ թույլ տալիս վիտամինային և սննդային հավելումներ ընդունելիս։
Առաջին հերթին Ժիվոտովն ընդգծել է, որ ամեն հաբ կամ դեղապատիճ չէ, որ հարկավոր է ընդունել ջրով։
«Եթե անհրաժեշտ է դեղը ջրով նոսրացնել կամ անպայման ընդունել այն ջրով, ապա դա հստակ գրված է ցուցումների թերթիկի մեջ: Ճնշող մեծամասնության դեպքում մարդիկ սովորությունից դրդված են վիտամինները և սննդային հավելումներն ընդունում ջրով: Ջուրը նոսրացնում է մարսողական ֆերմենտների և ստամոքսահյութի կոնցենտրացիան, ինչը բացասաբար է անդրադառնում մարսողության գործընթացի վրա»,- բացատրել է բժիշկը։
Նրա խոսքով՝ վիտամիններն ու սննդային այլ հավելումները ճիշտ կլինի ընդունել սնվելու ընթացքում՝ դրանք կուլ տալով սննդի հետ։ Եթե ցուցումներում ասվում է, որ դեղը պետք է ընդունել ջրով, ապա դրա ընդունման ժամը չպետք է համընկնի սննդի ընդունման ժամի հետ: Նման դեպքում լավագույն տարբերակը կլինի հավելումն ուտելուց կես ժամ առաջ կամ երկու ժամ հետո ընդունելը։