Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրանցվել է 22.500 ցնցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության նախագահ Յունուս Սեզերը հայտնել է, որ փետրվարի 6-ին երկրում տեղի ունեցած երկրաշարժերից հետո ավելի քանի 22.500 ցնցում է արձանագրվել։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Թուրքիայի գիտական և տեխնիկական ուսումնասիրությունների կենտրոնի (TÜBİTAK) կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ։

«1668-ին Անատոլիայի (Թուրքիայի արևելյան նահանգներ) հյուսիսում և 1939-ին Էրզինջանում (Երզնկա) տեղի ունեցած երկրաշարժերից հետո սա երրորդ ամենախոշոր երկրաշարժն էր։ 7․7 մագնիտուդով առաջին երկրաշարժը տևել է 65 վայրկյան, իսկ երկրորդ՝ 7․6 մագնիտուդով երկրաշարժը՝ 45 վայրկյան։ Մինչ այս պահը տեղի է ունեցել մոտ 22.500 ցնցում։ Այն հավասար է մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերի միջին քանակին»,-ասել է Սեզերը։

Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ Սեզերը նշել է, որ այս ընթացքում մոտ 610 հազար վրան է պատրաստվել, մոտ 800 հազար տուժած մարդ հարակից նահանգներ տեղափոխվելով բնակություն է հաստատել, իսկ մոտ 2․5 մլն-ն աղետի գոտի համարվող նահագներում է ապաստանել։




Լրահոս