ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում կայացել են 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետ համատեղ զորավարժությունների կազմակերպման և անցկացման առաջին շտաբային բանակցությունները։
Այս մասին տեղեկություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչներ:
2023 թվականին ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետ կանցկացվի «Մարտական եղբայրություն» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների տեսքով, որը կազմակերպության ձևաչափով համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու տարբեր շրջաններում կներգրավվեն հավաքական անվտանգության համակարգի բոլոր տարրերը։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են համատեղ վարժանքների անցկացման գաղափարների հիմունքները, զորավարժություններում ներգրավված հրամանատարավերահսկիչ մարմինների և զորքերի կազմը, ղեկավարության կազմակերպման հարցերը, ինչպես նաև համատեղ և հատուկ զորավարժություններին համակողմանի աջակցությունը։
«Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում նախատեսվում է միջոցառումների համալիր։
Նաև Բելառուսի Հանրապետության տարածքում նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ՝ համատեղելով ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) տարբեր բաղադրիչների պատրաստումը: