
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ բարկացել է այն ամենից հետո, երբ Վլադիմիր Վարդանյանը ինչ-որ բանից բորբոքվել է, ձայնը բարձրացրել եւ սկսել գոռգոռալ ընդդիմադիրների վրա: Այս ամենից հետո Մհեր Սահակյանը տեղից բարձրացել է ու հարվածել ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Այս ամենից հետո Մհեր Սահակյանը գնացել է իր սենյակ և այնտեղ մնացել այնքան ժամանակ մինչև ոստիկանությունը եկել է և տարել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Վլադիմիր Վարդանյանին տարել են «Նաիրի» ԲԿ: Նրան այս պահին ԿՏ հետազոտության են ենթարկում: Նշենք, որ վնասվածքը եղել է քունքի շրջանում: