ՄԻՊ Կարեն Անդրեասյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ լրատվամիջոցը պատասխանատվությունից խուսափում է, եթե զրպարտություն դիտվող հատվածը որոշակի աղբյուրի բառացի կրկնությունն է: Այսինքն` եթե մեջբերել է ուրիշի խոսքերը, կա կոնկրետ տեղեկատվական աղբյուր, լրատվամիջոցը դադարում է պատասխանատու լինել: Բայց հայտնի է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեպքում դատարանը ոչ միայն վարույթ ընդունեց օլիգարխների ներկայացրած հայցն ընդդեմ «ՀԺ»-ի, այլեւ բավարարեց, այն դեպքում, երբ նրանց «վիրավորած» Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը վիրավորվողներին առաջարկում էր իրեն դատի տալ:
Նույն զրույցի ընթացքում ՄԻՊ-ն ասել էր, թե ծանոթ չէ գործի մանրամասներին, դրա համար առաջարկում է վճիռը տալ իրեն, որպեսզի կարողանա գնահատականներ տալ ու կարգապահական պատասխանատվության պահանջով դիմել կամ չդիմել Արդարադատության խորհրդին: «Ժողովուրդ»-ը փորձեց «ՀԺ»-ի խմբագիր Աննա Վ. Հակոբյանից պարզել` պատրաստվում են իրենք վճիռն ուղարկել օմբուդսմենին: «Քանի որ մամուլի հետ կապված այդ խնդիրն առաջացել է ՄԻՊ-ի հեղինակած օրինագծի պատճառով, եւ նույն օմբուդսմենն արդեն դիմել է ՍԴ` հասկանալով, որ օրենքի ապաքրեականացումը խնդիրներ է առաջացնում եւ դարձել է գործիք մամուլի դեմ, կարծում եմ` նա պետք է հետամուտ լինի այդ օրենքից առաջացած խնդիրներին` այդ թվում եւ «ՀԺ»-ի: Ոչ ոք նրան չի կարող խոչընդոտել եւ որոշում կայացնել` դիմե՞լ, թե՞ չդիմել ԱԽ»,-պատասխանեց «ՀԺ»-ի խմբագիրը:
ԹՈՂ ԴԻՄԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ