Երկուշաբթի օրը, 27.03-ին, ժամը 02:50-ի սահմաններում, Պուշկին 3ա հասցեում գտնվող Hard Rock Café
Yerevan-ի տարածքում դրսևորվել է վանդալիզմի դեպք: Նկարում պատկերված անհայտ անձը հաստատության դիմաց
տեղակայված կիթառի տեսքով բրենդային վահանակի վրա է բարձրացել՝ կոտրելով այն, որով պատճառել է ընկերությանը նյութական վնաս:
Վերջին ժամանակում նման դեպքերը Երևանում բավականին շատացել են, որը խստորեն դատապարտելի է թե՛
հանրության, և թե՛ առհասարակ մշակութային արժեքների պահպանման տեսանկյունից: Նման դեպքերի մասին
հարկավոր է բարձրաձայնել և կիրառել համապատասխան պատժամիջոցներ, որպեսզի հնարավորինս կրճատենք նման
դեպքերը:
Անձը փնտրվում է ոստիկանության կողմից, ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն: