ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնումներ Եղեգնաձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքը մեկ անգամ չէ, որ ցանկալի արդյունք է տվել։ Զենք-զինամթերքի ինքնակամ հանձնումների դեպքերը ասվածի վկայությունն են։

Մարտի 22-ին մի քաղաքացի Վայքի ՀՔԽ վարչական շենքի մուտքի մոտ թողած նամակում տեղեկացրել էր, որ էլեկտրական ենթակայանի կիսաքանդ պատի մոտ թողել է նռնակ, ինքնաձիգի փամփուշտներ և հրազենի ինքնաշեն դետալ։ Նա նաև հայտնել էր, որ զենք-զինամթերքը գտել էր 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները հիշյալ վայրում հայտնաբերեցին նշված խմբաքանակը։

Մարտի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում ստացվեց. Ագարակաձոր գյուղի կամրջից ներքև՝ Արփա գետում, մեկ տասնյակից ավելի հակատանկային ականներ էին նկատվել։ Իրավապահները քիչ անց դեպքի վայրում էին։ Արփա գետի հիշյալ հատվածում նրանք հայտնաբերեցին 14 հակատանկային ական։

Բացատրական աշխատանքները հերթական անգամ արդյունավետ եղան ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզների համար։ Հերմոն գյուղի 49-ամյա մի բնակիչ մարտի 24-ի կեսօրին հանձնեց ՏՕԶ տիպի ինքնաշեն ակոսափող հրացան, երկու նռնակ՝ պայթուցիչներով, և 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտ։

Զենք-զինամթերքի ինքնակամ հանձման մի դեպք էլ արձանագրվեց մարտի 28-ին։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ներկայացած քաղաքացին Վարդահովիտ գյուղից էր։ 56-ամյա տղամարդը բերել էր որսորդական հրացան. նրա հավաստմամբ՝ այն պատկանել էր հանգուցյալ հորը։




Լրահոս