
Ապրիլի 1-ին` ժամը 06:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Բ. Ռ.) և Renault (վարորդ՝ Հ. Է.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորներ Ա. Մ.-ն և Հ. Ս.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Renault մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևոր Գ. Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով ևս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։