
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում վաղնջական ժամանակներից:
Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք նույն սրտացավությամբ սատարել ենք միմյանց բոլոր փորձությունների և դժվարությունների ժամանակ: Հայաստանում ասորիներն օգտվում են ազգային ինքնության, մշակույթի և լեզվի պահպանման բոլոր իրավունքներից և ազատություններից:
Մաղթում եմ, որ բնության զարթոնքը խորհրդանշող այս լուսավոր տոնը Հայաստանի ասորական համայնքի և աշխարհասփյուռ ասորիների համար հարատև խաղաղության, երջանկության և նորանոր ձեռքբերումների սկիզբ դառնա»: