
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 1-ին ժամը 12։45-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արզումանյան փողոցի տներից մեկի տանիքում։
Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր են մեկնել ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: