
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել: Նա գտնվում էր Հռոմի Ջեմելլի հիվանդանոցում:
Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:
Հետազոտությունների արդյունքում լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվել, նշանակվել է դեղորայքային բուժում:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հիվանդանոցում գտնվելու պատճառը պլանային հետազոտությունն է: