
Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը:
Մամիկոն Խաչատրյանը, 14.100 միավորով, դարձել է արծաթե մեդալակիր:
Հայաստանի ներկայացուցիչները երեկ մասնակցել էին աշխարհի երիտասարդական առաջնության բազմամարտի եզրափակչին։
Համլետ Մանուկյանը 78.666 միավորով գրավել է 6-րդ, իսկ Էրիկ Բաղդասարյանը՝ 12-րդ տեղը։