
Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում:
15-ամյա Համլետ Մանուկյանը կրկնակի աշխարհի չեմպիոն է հռչակվել: Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության երիտասարդների երկրորդ աշխարհի առաջնությունում օղակների վարժության եզրափակչում Համելտ Մանուկյանը 13.633 միավորով դարձել է ոսկե մեդալակիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը գրավել էին առաջին և երկրորդ տեղերը։