Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր բախումների հավանականություն կա․ Fitch Ratings

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախումների հավանականությունը։

Միջազգային վարկանիշային գործակալության՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ կարող են լինել հետագա ռազմական բախումներ, անցյալ տարվա սկզբից իրավիճակի վատթարացման ռիսկն աճել է։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի հետ հարաբերություններում լարվածությունը սրվել է։ Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի լարված են թվում, և ԵՄ-ն ստանձնել է Հայաստանում սահմանափակ դիտորդի դերը»,- նշում է գործակալությունը։

Միևնույն ժամանակ, փորձագետները խոստովանում են, որ Երևանը և Բաքուն կարող են խաղաղ համաձայնության գալ։




Լրահոս