
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում։ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով, ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մարդասիրական բեռներով շարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։