
Իրանի հարավում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է ժամը 19:27-ի սահմաններում։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեհր քաղաքից 31 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։