5 երեխա է կորել. Ոստիկանությունը կամավորների հետ որոնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 70 մարդ փնտրում է Սոչիում մարտի 31-ից կորած հինգ երեխայի. որոնում են փրկարարները, ոստիկանները, կամավորները, խումբը գնալով մեծանում է, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Տղաները միասին զբոսնել են Ադլերի շրջանում և մարտի 31-ի երեկոյան տուն չեն վերադարձել։ Ծնողները ցերեկը ինքնուրույն որոնել են երեխաներին, հետո դիմել են ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վերջին անգամ երեխաներին տեսել են Ադլեր թաղամասի հյուրանոցներից մեկում՝ լողավազանում լողանալիս։ Նկատողություն ստանալուց հետո երեխաները լքել են հանգստի գոտին։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին պարզաբանել է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը, երեխաները զբոսաշրջիկներ չեն, նրանք տեղի բնակիչներ են։




Լրահոս