Մհեր Սահակյանին մեղադրանք առաջադրելու համար պետք է ԱԺ համաձայնությունը. առաջիկա նիստը ապրիլի 11-ին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է ազգային ժողովի համաձայնությունը, և առայժմ այն առկա չէ։ Այս մասին ArmLur.am֊ը տեղեկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանից:

«Ի պատասխան բազմաթիվ հարցերի՝ պարզաբանում եմ.

1) Մհեր Սահակյանի նկատմամբ կիրառված ձերբակալման ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 12:10-ին։

2) Մհեր Սահակյանը պահվում է Երևանի ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում (գտնվում է Էրեբունու ոստիկանության մոտակայքում)։

3) Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է ազգային ժողովի համաձայնությունը, և առայժմ այն առկա չէ։

4) Քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար ԱԺ-ին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։ Պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման միակ ձևը սա է, և առայժմ նման միջնորդագիր ներկայացված չէ։

5) Համաձայն օրենքի՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը պետք է քննարկվի «ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» (ԱԺ կանոնակարգ – սահմանադրական օրենք, 108-րդ հոդված). ԱԺ առաջիկա հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 11-ին»։




Լրահոս