
Երեկ 2016 թվականին տեղի ունեցած քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն էր: Ավանդաբար ամեն տարի «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելում են մեծ թվով ներկա և նախկին պաշտոնյաներ: Երեկ ևս բացառություն չէր: «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել էին երեկ Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ էր դրված, սակայն իշխանական վերնախավի ներկայացուցիչներին այնտեղ այդպես էլ չենք հանդիպել:
Դրա փոխարեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարին Չարենցավան քաղաքում և այնտեղ նաև ելույթ ունեցել: Իսկ օրինակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում ռազմաքաղաքական ղեկավարության հետ հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում: