Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի անձնակազմը սկսել է հսկիչ ստուգում անցկացնել ձմեռային ուսումնական շրջանի մշտական տեղակայման կետերում և բարձրլեռնային Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններում։ Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Առաջին փուլում ստուգվելու է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակը, անձնակազմի օպերատիվ պատրաստվածությունը, սպառազինությունն ու զինտեխնիկան։
Կստուգվեն նաև զինծառայողների տեսական գիտելիքները ուղղորդող փաստաթղթերի, կանոնակարգերի, իրավիճակային և մարտավարական խնդիրների լուծման անվտանգության պահանջների բնագավառում։
Վերահսկիչ ստուգման հաջորդ փուլում անձնակազմը կկատարի մարտական պատրաստության առաջադրանքներ բարձրլեռնային պայմաններում՝ անվավոր և զրահատանկային տեխնիկայի վարման վարժություններ, հրաձգություն բոլոր տեսակի սպառազինություններից, ինչպես նաև կհանձնի հատուկ, տեխնիկական, մարտավարական, շարային և ֆիզիկական պատրաստության, ռազմական տեղագրության և ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության նորմատիվներ:
Հարավային ռազմական օկրուգի մարտական հենակետում ուսուցման ձմեռային շրջանի վերահսկողական ստուգումները կիրականացվեն ցերեկային և գիշերային ժամերին։